Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 17-ի երեկոյան, մոտավորապես ժամը 20:00-ին, Կազանում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ Ֆիդանը, ով ներկայումս Մոսկվայում է, անձամբ էր խնդրել այս հանդիպումը։ Պուտինի օգնականը նաև պարզաբանել է, որ չորեքշաբթի օրը ՌԴ նախագահն արդեն Կազանում կլինի՝ մասնակցելու Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին, որի շրջանակում էլ կընդունի Թուրքիայի արտգործնախարարին։ Ֆիդանը նախկինում արտահայտել էր իր ակնկալիքը՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում Պուտինի կողմից ընդունվելու վերաբերյալ։
Ուշակովը նախապես տեղեկացրել էր, որ Կազանում կայանալիք Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքում կստորագրվեն չորս փաստաթուղթ։ Նա նաև նշել էր, որ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են համաշխարհային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ քննարկումները։ Բացի այդ, մասնակից երկրները կանդրադառնան ռազմավարական գործընկերության զարգացման գործում 35 տարվա ընթացքում կատարված համատեղ աշխատանքներին։

