Քոչարյանին, կալուգացի և բելառուսամետ օլիգարխներին ջախջախելու եմ․ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ սա ոչ թե ընտրություն է, այլ երեխաների հեղափոխություն։ Նրա խոսքով, երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջախջախվի հենց բնում։

Փաշինյանը նշել է, որ այդ սպառնալիքներն ունեն անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ։ «Պիտի ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից. ես ասում եմ՝ քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց»,- ասել է նա։ Վարչապետը կոչ է արել այն քաղաքացիներին, որոնք համաձայն չեն իր գծի հետ, հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում և փոխել կառավարությունը։

Նա հիշեցրել է 2024 թվականի իր հայտարարությունը, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու։ «Ով համաձայն չէ… ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում»,- ասել է վարչապետը։ Նա նորից անվանել է Ռոբերտ Քոչարյանին, կալուգացի օլիգարխին և բելառուսացուն՝ հայտարարելով. «Ջախջախելու եմ անհատապես ու իրենց շոշափուկներն ու մետաստազները ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով»։ Փաշինյանը կրկնել է իր կոչը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն, «հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք. այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»։

Share This Article