Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times

1 Min Read

The New York Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Այս տվյալները հիմնված են ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության վրա։

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի կորուստները կազմում են մոտ 1.4 միլիոն մարդ, իսկ Ուկրաինայինը՝ 525,000-ից 625,000 մարդ։

Բացի մեծ կորուստներից, Ռուսաստանը բախվում է նաև զորքերի առաջխաղացման դանդաղեցման խնդրին։ Միևնույն ժամանակ, ուկրաինական հարձակումները, ներառյալ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, մարտական գործողությունները տեղափոխում են Ռուսաստանի տարածք։

The New York Times-ը նշում է, որ 2026-ին Ռուսաստանն ամսական կորցնում է 30,000 – 34,000 զինվոր։ Այս թիվը գերազանցում է նոր պայմանագրային զինծառայողների հավաքագրման տեմպը։ Բացի այդ, 2024-ի գարնանը, ռուսական բանակը սկսել է ավելի շատ տարածք կորցնել, քան գրավել։

Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը չեն հրապարակում իրենց զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զոհերի թվի մասին վերջին անգամ հայտնել է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։

Share This Article