Գորիսի Քարահունջից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա։ Տուժածների թվում է նաև 3 տարեկան երեխա։ Այս մասին հայտնել է Գորիսի ԲԿ-ի խոսնակ Արև Աբելյանը։
Բոլոր տուժածները, մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Այս պահին Գորիսի Ոստիկանության, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի և էկոպարեկների թիմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում՝ գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Գորիսի ԲԿ-ի ողջ անձնակազմը, նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, հիվանդանոցում է։ Բժիշկները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
ՆԳՆ փրկարար ծառայությունը դեռևս պաշտոնական հաղորդում չի տարածել դեպքի վերաբերյալ։

