Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով։ Բանվորները աշխատում են շաբաթը 7 օր։ Աշխատանքը կազմակերպված է երկու հերթափոխով։ Օրվա ընթացքում նրանք աշխատում են առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Հերթափոխի ընթացքում սահմանված է 1 ժամ ընդմիջում։
Քաղաքապետարանը հրապարակել է նաև տեսանյութ՝ աշխատանքների ընթացքը ցուցադրելու համար։

