Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել

1 Min Read

Հուլիսի 10-ին, ժամը 17։02-ին, ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 ծառայություն։ Տեղեկացրել են, որ Երևանի Պուշկինի փողոցի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են շտապել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։ Նրանց հետ աշխատել է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 17։15-ին։ Հրդեհը վերջնականապես մարվել է ժամը 17։25-ին։ Հրդեհի հետևանքով այրվել են սառնարանն ու կշեռքը։

Share This Article