Թրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնի

1 Min Read

Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություն է արել Իրանի մասին: Նա ասել է, որ Իրանի կողմից իրեն սպանելու դեպքում ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնի Թեհրանին:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ռմբակոծի Իրանը այնպես, ինչպես երբեք: Նա հայտնել է, որ արդեն համապատասխան հրահանգներ է տվել:

«New York Post»-ին տված հարցազրույցում նախկին նախագահը իրեն անվանել է Իրանի թիրախների ցուցակի առաջին համարը: Նա նշել է, որ վաղուց է Թեհրանի գլխավոր թիրախը:

Իր խոսքի վերջում Թրամփը հավելել է. «Հուսով եմ՝ դուք կկարոտեք ինձ»:

Share This Article