Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դժգոհել է մրցավարի պահվածքից։ ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցել է Շվեյցարիայի հետ։ Խաղը կայացել է ԱՄՆ-ի Կանզաս-Սիթի քաղաքում։
Հանդիպման գլխավոր մրցավարը պորտուգալացի Ժոաու Պինեյրուն էր։ Արգենտինացիների առաջատարը դաշտում կոշտ զրույց է ունեցել նրա հետ։ Մեսսին չի հանդուրժել մրցավարի տոնը։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, Մեսսին մրցավարին ասել է. «Խոսիր քաղաքավարի, անհարգալից վերաբերմունք մի ցուցաբերիր։ Խոսիր ինձ հետ հարգանքով, ինչպես ես եմ քեզ հետ քաղաքավարի խոսել»։
Խաղը լարված է անցել։ 72-րդ րոպեին մրցավարը հեռացրել է շվեյցարացի Բրել Էմբոլոյին։ Նա սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտն է ստացել։ Արգենտինան լրացուցիչ ժամանակում հաղթել է 3:1 հաշվով։
Կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը Անգլիայի հավաքականն է։ Խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին Ատլանտայում։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։

