Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարում մայրաքաղաքի երթևեկությունում։ Նպատակը փողոցներում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելն է։
Հուլիսի 15-ից Քոչարյան փողոցում կգործեն նոր կանոններ։ Մասնավորապես, արգելվելու է կայանել Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան-Գյուրջյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում։
Վարորդները պետք է ուշադիր լինեն և հետևեն նոր նշաններին։

