Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել գազի մատակարարումները

1 Min Read

168.am — Իրանն առաջարկել է Հայաստանին նոր առևտրային մոդել, որը նպատակ ունի մեծացնել իրանական բնական գազի արտահանման ծավալները։ Այս մասին Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։

Պակնեջադը շեշտել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել գործող ենթակառուցվածքները, ինչպես նաև Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու հնարավորությունը՝ հայկական շուկայից դուրս գազի առևտուրն ընդլայնելու համար։ Սա կարող է էական փոփոխություններ բերել երկու երկրների էներգետիկ համագործակցության մեջ։

Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում, և այդ հանդիպումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Share This Article