Փաշինյանը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալու և ԵԱՏՄ-ի մասին

1 Min Read

Radar.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհավորանք չստանալու փաստին։ Պատասխանելով այդ հարցին՝ վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահը պարզապես չի ցանկացել շնորհավորել։ Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ու շփումներ, և թեև կա հանդիպման պայմանավորվածություն, սակայն դրա կոնկրետ ժամկետները դեռևս հստակեցված չեն։

Անդրադառնալով առկա իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ կառույցը փաստացի կաթվածահար վիճակում է և չի աշխատում։ Նա ընդգծել է, որ եթե այս խնդիրը շուտափույթ լուծում չստանա, ապա կարելի է կանխատեսել, որ դա կդառնա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։

Share This Article