Armradio.am — Ջանես Նազարյանը հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Պատանեկան առաջնությունը տեղի է ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ մեր մարզիկը կարողացել է գերազանցել բոլոր մրցակիցներին և բարձր պահել հայկական սպորտի պատիվը։
Հաղթանակից անմիջապես հետո մրցավայրում կայացել է պաշտոնական պարգևատրման արարողությունը։ Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական հիմնը, և բարձրացվել է մեր երկրի եռագույնը, ինչը յուրահատուկ նշանակություն ունի այս մրցաշարի շրջանակներում։
