Հայաստանը 6 ամսով արգելել է տոմատի մածուկի ներկրումը

1 Min Read

Sputnik Armenia — Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել կես տարով արգելել տոմատի մածուկի ներկրումը հանրապետություն։ Սահմանափակումը տարածվում է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից իրականացվող ներկրումների վրա։

Իշխանությունները վստահ են, որ այս քայլը թույլ կտա կտրուկ ավելացնել տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները։ Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ արգելքը կխթանի լոլիկի նկատմամբ պահանջարկի մեծացմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ մթերել հայ գյուղացիների աճեցրած լոլիկի բերքը։ Այսպիսով, պետությունը փորձում է աջակցել տեղական արտադրողներին՝ շուկայում նրանց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով։

Share This Article