Lurer.com — Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Աննան, հարսանիքի է պատրաստվում։ Ի դեպ, զույգը նշանադրվել էր դեռ նախորդ տարի՝ աղջկա ծննդյան օրը, ինչի մասին հուզմունքով պատմել էր դերասանուհին իր սոցցանցային էջերում։ Այն ժամանակ Անահիտը չէր կարողացել զսպել արցունքները՝ հանրության հետ կիսվելով դստեր կյանքի այդ կարևոր փուլով ու մաղթելով նրանց մեծ երջանկություն։
Այժմ դերասանուհին կրկին կիսվել է ուրախալի նորությամբ՝ ակնարկելով, որ ընտանեկան մեծ տոնակատարությանը պատրաստվելու պատճառով ինքը որոշ ժամանակով ստիպված է եղել դառնալ ավելի պասիվ։ Նա իր հետևորդներին հայտնել է, որ պատրաստվում են հարսանեկան արարողությանը, և հայցել է նրանց ներողամտությունը ժամանակավոր լռության համար։ Դերասանուհին վստահեցրել է երկրպագուներին, որ շուտով կվերադառնա իր բնականոն ռիթմին ու ակտիվ կյանքին։


