Կապանի Բաղաբերդ թաղամասում ծանր ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարն ու Սյունիք գյուղից Կապան ընթացող երթուղայինը։
Պատահարի հետևանքով յոթ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածներն այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և առաջիկայում բոլորն էլ դուրս կգրվեն։

