Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին նիստի ժամանակ կրկին անդրադարձել է հաշվիչ դրամարկղային մարմինների կտրոններ չտրամադրելու հարցին: Նա նշել է, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին:

Փաշինյանը նշել է, որ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:
Կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է:
Նիկոլ Փաշինյան
Նա հիշեցրել է, որ այս փորձն արդեն կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ոլորտում:
Աղբյուրը` lragir.am
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

