ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է հղել Մերձավոր Արևելքում իր դեսպանատներին

1 Min Read

ԱՄՆ Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում տեղակայված իր բոլոր գրեթե դիվանագիտական ներկայացուցչություններին, այդ թվում՝ Իսրայելի դեսպանատանը, անվտանգության նոր նախազգուշացումներ է ուղարկել, ինչը տեղի է ունենում Թեհրանի հետ հարաբերությունների վերջին սրման և տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների աճի ֆոնին։

Դիվանագետներին հասցեագրված հաղորդագրություններում ընդգծվում է, որ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, իսկ գործող լարվածության պայմաններում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ ու հանկարծակի սրացումներ։

Բացի այդ, Պետքարտուղարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի քաղաքացիներին հնարավորինս զգոն լինել և լրջորեն վերաբերվել ավիաչվերթների հնարավոր չեղարկմանը, օդային տարածքի փակմանը, ինչպես նաև տրանսպորտային այլ խափանումներին, որոնք կարող են ծագել ցանկացած պահի:

Սա ամերիկյան դիվանագիտության այն քայլերից է, որոնք հազվադեպ են լինում առանց իրական սպառնալիքի գնահատականի։ Հատկանշական է, որ նախազգուշացումը վերաբերում է ոչ թե մեկ, այլ գրեթե բոլոր դեսպանատներին, ինչը վկայում է տարածաշրջանում իրավիճակի համակարգային բարդության մասին։

Զուգահեռ՝ հետաքրքիր է, որ կոչն ուղղված է նաև մասնավոր քաղաքացիներին, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում տրանսպորտային ենթակառուցվածքների վրա ազդող միջադեպեր։ Այսպիսի զգուշացումներն ակնարկում են, որ կողմերը չեն բացառում ռազմական բախման սցենարը, թեև հրապարակայնորեն խուսափում են ուղիղ սպառնալիքներից։

Share This Article