Առաջիկա օրերին կարճատև անձրև կտեղա. ջերմաստիճանը կիջնի 5-7 աստիճանով

1 Min Read

Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին և 21-ին Երևանում տեղումներ չեն սպասվում։ Իսկ ահա սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին՝ գիշերը և երեկոյան, մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ընդ որում՝ ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 16-19 մ/վ արագության։

Հանրապետության տարածքում պատկերը մի փոքր այլ է։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-18-ին և 21-ին կեսօրից հետո, ինչպես նաև 19-20-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ այն կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ։

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա սեպտեմբերի 18-20-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Share This Article