Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կարճատև այցով կժամանի Հայաստան

0 Min Read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կարճատև այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP 17-ին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայինի խոսքով՝ համաժողովի շրջանակում Փեզեշքիանը հանդիպումներ կունենա մասնակից որոշ երկրների ղեկավարների հետ։

Share This Article