Երևանում այսօր` հունվարի 12-ին, ուշ երեկոյան, ձյուն կտեղա, որը կշարունակվի ամբողջ գիշերվա ընթացքում, իսկ կդադարի վաղը ցերեկը։ Ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-6 սմ, հայտնում է Pan.am ֆեյսբուքյան էջը:

Բացի այդ, ձյուն կտեղա շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես ՎայոցՁորում, Սյունիքում և Արցախում։ Ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8 սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում` 8-13 սմ։
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:


