Գործարանային մետրոյի մոտ բեռնատարը բախվել է կամրջին, կոնտեյներն ընկել է․ վարորդը վրացի է

1 Min Read

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտով անցնելիս, բախվել է կամրջի բետոնե ծածկին, ինչից հետո բեռնատարի վրայից պոկված կոնտեյներն ընկել է ճանապարհին։

Բարեբախտաբար, դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, հայտնել են, որ վնասվել է նաև այդ պահին նույն ճանապարհով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան։ Քաղաքացիների խոսքով՝ մեքենայի վարորդն ասել է, որ որևէ պահանջ չունի։

Դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը, սակայն բեռնատարի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ նշելով, որ վնասվածքներ չի ստացել։

Բեռնատարի վարորդը Վրաստանի քաղաքացի է։

Share This Article