Դատարանը Մարինա Պողոսյանին վարկաբեկած անձին պարտավորեցրել է վճարել 500 հազար դրամ և ներողություն խնդրել

1 Min Read

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն շարունակաբար վարկաբեկող անձին՝ Աստղիկ Տեր-Սահակյանին, որի դեմ դատական հայց էր ներկայացրել։

Պատասխանատվության ժամը։ Ծանոթացեք․ Աստղիկ Տեր Սահակյան, օգտատեր ով շարունակաբար ինձ նշավակող, զրպարտող մեկնաբանություններ էր տարածում Ֆեյսբուքում, որի համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել և 500,000 դրամ վճարել։

«Հիանալի նախադեպ և զսպաշապիկ՝ ֆեյսբուքաբնակ քոմենթչիների համար»

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյան

Մեկնաբանություններում Մարինա Պողոսյանի վերաբերյալ սուտ, վարկաբեկող տեղեկություն հրապարակելու համար Աստղիկ Տեր Սահակյանը դատարանի վճռով հանրային ներողություն է խնդրում, ինչպես նաև վճարելու է 500,000 դրամ։

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:


Share This Article