Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

0 Min Read

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ, այս մասին հայտնում է Hetq.am-ը։ 

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Share This Article