Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1 սմ կարճ ու երկար են. քույրն ահազանգում է՝ հիվանդ եղբորը զորակոչել են բանակ

1 Min Read

Զինծառայող Ալբերտ Շառոյանի քույրը՝ Կիմա Շառոյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ եղբորը զորակոչել են բանակ՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով։

ArmLife.am-ի հետ զուրյցում քույրը տեղեկացրել է, որ իրենք Կրասնոդարից են եկել՝ մտածելով, որ խնդրին լուծում կտրվի. «Եղբայրս՝ Ալբերտ Շառոյանը, պիտի զորակոչվեր դեկտեմբերի 17-ին, բայց հետաձգվեց մինչև հունվարի 24-ը: Եղբայրս ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիր ու զորակոչել են բանակ»,-նշեց քույրը՝ ընդգծելով, որ երբայրն ի վիճակի չէ զինվորական ծառայությանը: «Ինչ զորացրվել է՝ բուժկետում է, բացի ցավազրկողից ոչինչ չեն անում, վիճակը շատ լուրջ է: Փետրվարի 8-ին՝ երդման օրը, բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»,-նշեց քույրը՝ հավելելով, որ եղբորը բանակ զորակոչել են Աշտարակի զինկոմիսարիատից:

Share This Article