Հատուկ կացարաններում բնակվող թոշակառուների գազի, լույսի և ջրի վարձավճարները կփոխհատուցվեն բյուջեից։
2020 թվականի հունվարի 1-ից պետության աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները կփոխհատուցվի պետական բյուջեի միջոցներից:
Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են:
Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ՝ կոմունալ ծախսերի դիմաց, այսինքն` տարեկան 144 000 դրամ: Պետական բյուջեի հաշվին 59 միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի տարեկան 8 496 000 դրամ։
Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
