28-ամյա բնիկ ամերիկացի Քիմը Արիզոնայից Հրազդան է եկել` անգլերեն դասավանդելու

1 Min Read

28-ամյա Քիմը Արիզոնայից Հրազդան քաղաք է եկել` անգլերեն դասավանդելու։ Նա բնիկ ամերիկացի է։ Պատմում է, որ իրեն հաճախ շփոթում են չինացու և ճապոնացու հետ։ Քիմն ասում է, որ շատ է սիրում Հրազդանը, քանի որ Հրազդանը շատ հանգիստ քաղաք է, իսկ մարդիկ շատ բարի և հյուրասեր են։

«Ողջո՜ւյն, անունս Քիմ է։ Բնիկ ամերիկացի եմ, եկել եմ Արիզոնա նահանգից, հիմա կամավոր եմ Հրազդան քաղաքում։ Ուզում եմ օգնել Հրազդանի համայնքին ու գրադարանին։ Շատ մարդիկ չգիտեն, որ ես բնիկ ամերկացի եմ, ինձ միշտ ասում են՝ չինացի ես, ճապոնացի ես։ Ասում եմ՝ չէ, չինացի չեմ, ճապոնացի չեմ, բնիկ ամերիկացի եմ։

Ուզում եմ սովորել հայերի պատմությունը, մշակույթը։

Ուզում եմ սովորեցնել իմ ազգի պատմությունն ու մշակույթը երեխաներին ու համայնքին։ Հայաստանը ունի շատ գեղեցիկ բնություն։ Ինձ համար Հրազդանը շատ հանգիստ ու գեղեցիկ քաղաք է։ Ամեն երեկո վազում եմ, և մի տատիկ ինձ միշտ ասում է՝ «Ուրախ աղջիկ, գնա՜, գնա՜, վազի՜»։

Share This Article