164 ջերմող քաղաքացու թույլ չի տրվել Էջմիածնից դուրս գալ

1 Min Read

Shantnews.am —Մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ է Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո:

Վաղարշապատից դեպի Երևան գլխավոր ելքի մոտ աշխատել է նաև Շանթնյուզի նկարահանող խումբը:

Այնտեղ կանգնած են ոստիկաններ, գործում է բուժկետ։ Բուժաշխատողները մոտենում են ուղևորներին, ջերմաչափում, նոր թույլ են տալիս մեքենաներին առաջ շարժվել։ Կան ուղևորներ, որոնք մեքենայից դուրս չեն գալիս, բուժանձնակազմից են նրանց մոտենում և մեքենայի մեջ ջերմաչափում։

Share This Article