Shantnews.am — Չինաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտների ուսումնասիրության արդյունքում գիտական խումբը պարզել է, որ ծխելը խիստ մեծացնում է վարակակիրների մահվան հավանականությունը։ Գիտնականների եզրակցությունը հրապարակվել է Medical Xpress կայքում։

Ծխողների դեպքում մահվան հավանականությունը, ըստ գիտնականների, մեծանում է 14 անգամ։ Անվտանգ չէ նաև պասիվ ծխելը, երբ մարդը ինքը ծխող չէ, սակայն շնչում է այլ ծխողների արձակած ծուխը։ Այդ դեպքում ևս մի քանի անգամ մեծանում է վիրուսով վարակվելու դեպքում մահվան հավանականությունը։
Նա մանրամասնել է, որ ծխելը նեղացնում է շնչառական ուղիներն ու խոչընդոտում է շնչառության միջոցով վիրուսի դուրս գալը օրգանիզմից։ Արդյունքում այն մնում և բարդացնում է հիվանդության ընթացքը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարդկանց թողնել ծխելը, քանի որ դա նրանց ավելի խոցելի է դարձնում COVID-19 վարակի դեմ:


