ՀՀ-ում դուրս է գրվել Covid-19-ով ամենատարեց վարակակիրը

1 Min Read

Panarmenian.net — Ապրիլի 29-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

https://www.facebook.com/ZonaPositive/photos/a.581317928570029/2929202703781528/?type=3

«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19-ով դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:


Share This Article