ՀայաստանՀասարակությունՈստիկանությունՔրեական

Գյումրիում «Հայինկասացիայի» աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 30-ին, Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր 33-ամյա Տարոն Պապոյանը 2019 թ.-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի դրամապահոց հանձնելու համար: 

Պարզվել է, որ վերջինս ողջ գումարը չի հանձնել դրամապահոց, ինչպես նաև «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժին չի ներկայացրել գումարի մուտքագրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի վերաբերյալ Վ. Սարգսյանը տեղեկացել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, իսկ կասկածյալ Տ. Պապոյանին 2019 թ.-ի հունիսի 7-ից ոստիկանության Կումայրիի բաժինը ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզում էր:

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պալատական կյանքը․ մենք չենք ապրում պալատական կյանքով»․ Աննա Հակոբյան

enzuza

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

enzuza

«Գեորգի Կուտոյանը շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին»․ Դանիել Իոաննիսյան

enzuza