Կորոնավիրուսով հիվանդներից 454-ն ունեն թոքաբորբ, 63-ի վիճակը ծանր է, կան ծայրահեղ ծանր վիճակում, և արհեստական շնչառության սարքին միացված պացիենտներ

1 Min Read

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին տվյալներ է հայտնել։ Նա մասնավորապես գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը

  • Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
  • Ծանր վիճակում` 63 հոգի
  • Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
  • Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր՝ մայիսի 2-ին, դուրս է գրվել 33 պացիենտ, վարակվածների թիվն ավելացել է 125-ով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1214228888763374
Share This Article