Հայաստանի ամենատարեց բնակիչն այսօր դարձել է 115 տարեկան

0 Min Read

News.am — Հայաստանի ամենատարեց բնակիչն ապրում է Գլաձոր համայնքում: Այս մասին տեղեկանում ենք Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր՝ Մայիսի 3-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ամենատարեց բնակչի՝ Սիրուշ Սումբատի Մարգարյանի ծննդյան 115-րդ ամյակն է: Սիրուշ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ամենատարեց բնակիչն է: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Սիրուշ տատիկին և ցանկանում քաջ առողջություն: Բոլոր տարեցներին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=582641922355488&id=257731538179863
Share This Article