Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 14-ին Ազգային ժողովում հայտնեց, որ․

- Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը
- Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը
- Կվերաբացվեն մանկապարտեզները
- Հանրային սննդի օբյեկտները կկարողնանա ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում
- Կգործեն նախակրթարանները
- Մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր՝ փակ և բաց վայրերում, իսկ խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից
Ինչո՞ւ է նման իրավիճակում թուլացվում սահմանափակումները
«Շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է նման իրավիճակում թուլացվում սահմանափակումն ու, միևնույն ժամանակ, երկարաձգվում արտակարգ դրությունը»,- ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա պարզաբանեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմելու որոշումները պայմանավորված էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ ու օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով․ «Ակնհայտ էր, որ դրանք անհնար էր անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը՝ հստակ կանոնների պահպանմամբ կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է»։


