24news.am — Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 372 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 7774 է։

Կորոնավիրուսից ապաքինվել է 35 մարդ, շարունակում է բուժվել 4377-ը: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3255 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 98 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 44-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 53 հազար 678 քաղաքացի:


