Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի

1 Min Read

News.am — Հայաստանում ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 736 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720 անձ:

https://www.instagram.com/p/B-jVQCyDE6x/?utm_source=ig_web_copy_link

Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է:


Share This Article