Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման

0 Min Read

«Independent» պարբերականի հաղորդմամբ՝ Facebook սոցիալական ցանցում մեծածավալ խափանում է գրանցվել, որն ազդել է ինչպես հարթակի հիմնական գործառույթների, այնպես էլ բջջային հավելվածի և վեբ տարբերակի վրա։ Ընդհատումներ են եղել նաև Facebook Messenger-ի աշխատանքում՝ այն անհասանելի դարձնելով բազմաթիվ օգտատերերի համար։ Խափանման ընթացքում օգտատերերի զգալի մասն ավտոմատ կերպով դուրս է եկել իրենց հաշիվներից, իսկ համակարգ մուտք գործելու փորձերն ուղեկցվել են «տեղի է ունեցել չնախատեսված սխալ» հաղորդագրությամբ։

Share This Article