ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

1 Min Read

Համացանցում լայն տարածում գտած՝ Կապանի փողոցները դեղնավուն անձրևաջրերով ողողվելու մասին տեսանյութի և հանրային բուռն արձագանքի կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վարչական վարույթ է հարուցել։ Այս քայլին նախորդել է սույն թվականի հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղի ունեցած դեպքը, երբ հորդառատ անձրևներից հետո Կավարտի հանքավայրի տարածքից դեպի բնակավայրի փողոցներ են հոսել դեղնանարնջագույն գունավորում ունեցող ջրեր։ Վարույթի ընթացքում իրականացվում են համապարփակ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, տեղում վերցվել են ջրի նմուշներ։ Դրանց նպատակն է հստակեցնել ջրերի բաղադրությունը և դրանց հնարավոր ազդեցությունը։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի հետագա ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ։

Share This Article