Իրանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

1 Min Read

Անկարայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած տեղեկությունների համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների միջև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բանակցություններն էլ դրական արդյունքներ կտան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու իր ներդրումը տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության ամրապնդման գործում։

Share This Article