Ավստրալիայում կանցկացվեն «Pitch Black» ռազմաօդային զորավարժությունները, որոնց մասնակցում է 19 երկիր

1 Min Read

Ավստրալիայի մայրցամաքի հյուսիսային հատվածը 2026 թվականին կդառնա «Pitch Black 2026» խոշոր միջազգային ռազմաօդային զորավարժությունների հյուրընկալող կողմը։ Ինչպես հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը, մանևրներին կմասնակցեն 19 երկրից ժամանած զինվորականներ՝ ներգրավելով ավելի քան հարյուր ինքնաթիռ։

Զորավարժությունները նախատեսված են հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը։ Մասնակից երկրների ցանկում են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Իսպանիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան և Բրունեյը։

«Pitch Black»-ը Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի (RAAF) կողմից անցկացվող ամենածավալուն միջազգային զորավարժությունն է։ Այս մանևրների ընթացքում մասնակիցները կմշակեն մարտական գործողություններ՝ առավելագույնս մոտ իրական պայմաններին, աշխարհի խոշորագույն ռազմական պոլիգոններից մեկում։

RAAF-ի ներկայացուցիչ Մեթ Մաքքորմակն ընդգծել է, որ համատեղ պատրաստությունը կարևոր է Ավստրալիայի դաշնակիցների և գործընկերների միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելու համար։ Նա հավելել է, որ «Pitch Black 2026»-ը առանցքային դեր ունի թե՛ Ավստրալիայի, թե՛ ողջ տարածաշրջանի պատրաստվածության և հավաքական անվտանգության ապահովման գործում։ Բարդ սցենարներով համատեղ մարզումները զարգացնում են միասնական գործելու կարողությունը՝ դրսևորելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու հավատարմությունը։

Զորավարժությունների շրջանակներում նախատեսվում են նաև բաց միջոցառումներ Հյուսիսային տարածքի բնակիչների համար։ Դարվինում կկազմակերպվեն ռազմական ավիացիայի ցուցադրական թռիչքներ, իսկ RAAF-ի բազան իր դռները կբացի հանրության առջև։

Share This Article