Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել՝ սահմանելով 2026 թվականի սեպտեմբերի 20-ը որպես Պետական Դումայի 9-րդ գումարման ընտրությունների օր։ Այս տեղեկությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում, որտեղ ներկայացվում են Ռուսաստանի պետական փաստաթղթերը։
Միաժամանակ, նշված օրը Ռուսաստանի տարբեր մարզերում տեղի կունենան նաև տարբեր մակարդակների տասնյակ ընտրություններ։
Այս խորհրդարանական ընտրությունները կլինեն առաջինը՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հունիսի 15-ին հայտարարել է, որ աշնանային ընտրությունների ժամանակ ինտերնետային կապի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նա քաղաքացիներին կոչ է արել «չբողոքել», քանի որ հնարավոր սահմանափակումները պայմանավորված են անվտանգության նկատառումներով։

