Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը

1 Min Read

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։

Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները։

Զորավարժության հիմնական նպատակներն են՝
– Խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակից ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում։
– Կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում։
– ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում։

Share This Article