Էստեղ գալիք ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, որը մեխվելու է նրանց ճակատին․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ողջունում է ընդդիմադիր գործընկերներին ԱԺ չգալու համար։ «Շարունակե՛ք չգալ, որովհետև ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնա՛յք և տիկնա՛յք ընտրակաշառատուներ։ Ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում»,- ասել է պատգամավորը։

Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ մուտք գործելու դեպքում ընդդիմության հատվածը կդառնա սուպերմարկետ։ Նստարանները կլինեն սուպերմարկետի դարակների պես։ Նրանց դիմաց կգրվեն այն գները, որոնք փորձել են փակցնել քաղաքացիների ճակատներին։ Այդ գնապիտակները կփակցվեն հենց իրենց ճակատներին։

«Օրինակ՝ «գլուխը 5,000» բաժանածների գլխին կփակցվի «5,000», 100,000 դրամ բաժանածների ճակատին՝ «100,000»»,- պարզաբանել է նա։

Պատգամավորը հավելել է, որ ԱԺ-ում գտնվող ցանկացած մեկը, այդ թվում՝ դպրոցականներն ու ուսանողները, հնարավորություն կունենան 100,000 դրամ տալ X ուժի ներկայացուցչին (ով բաժանել է նույն գումարը) և ասել նրա ճակատին այն, ինչ կամենան։ Դա բացատրվում է նրանով, որ «այստեղ գալիք ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է իրենց ճակատին»։

Share This Article