ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Խորվաթիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը մեկնարկեց նաև L խմբում։

Առաջին խաղում մրցեցին Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականները։ 4։2 հաշվով հաղթեցին անգլիացիները ( տեսանյութ )։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Խորվաթիայի հավաքականի գոլերը խփեցին իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինան ու ամերիկյան «Դալասի» հարձակվող Պետար Մուսան։

L խմբում ընդգրկված են նաև Գանայի ու Պանամայի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր

L խումբ

Անգլիա – Խորվաթիա՝ 4:2

Հարի Քեյն, 12 (11մ), 42, Ջուդ Բելինգեմ, 47, Մարկուս Ռեշֆորդ, 85 – Մարտին Բատուրինա, 36, Պետար Մուսա, 45+5

Share This Article