Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
2025 թվականի հունիսի 9-ից սկսած՝ լճի մակարդակը ցածր էր նախորդ տարվա ցուցանիշից։ Սակայն առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, 2026 թվականի հունիսի 21-ին Սևանա լճի մակարդակը հասավ 1900,72 մետրի՝ հավասարվելով նախորդ տարվա նույն օրվա մակարդակին։
Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակը բարձրացել է 50 սմ-ով։

