Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

1 Min Read

Հունիսի 22-27-ը Հայաստանում սպասվում է անկայուն եղանակ։ Մասնավորապես, հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում կանխատեսվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, 25-ին, 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Սակայն հունիսի 23-ի երեկոյան, 24-ին, 26-ի գիշերը և 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 15-18 մ/վ արագության։

Հանրապետության տարածքում հունիսի 22-ին (առավելապես երեկոյան), 23-ին և 25-ին (կեսօրից հետո), 26-27-ին (գիշերը և կեսօրից հետո) առանձին շրջաններում, իսկ 24-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Հունիսի 22-24-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։

Share This Article