Սյունիքի մարզի դատախազությունն ուսումնասիրել է Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքի հողամասերը տարբեր անձանց տրամադրելու փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 0,02 հա մակերեսով հողամասը, օրենքի խախտմամբ, կառուցապատման իրավունքով տրամադրվել է ֆիզիկական անձի։
Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ 2011 թվականի մայիսի 31-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու համար։
Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկել։ Արդյունքում, 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է 0,02 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 375 հազար դրամ։
Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։

