Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել բանակցություններն ուկրաինական կողմի հետ՝ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ։
Լավրովը նշել է, որ անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած վերջին հանդիպումն ավարտվել է նրանով, որ ուկրաինական կողմը դժգոհում էր բանակցային խմբերի ցածր մակարդակից և այն բանից, որ բանակցությունները հիմնականում նվիրված են մարդասիրական հարցերին։
Ի պատասխան այս բողոքների, ռուսական պատվիրակությունը՝ նախագահ Պուտինի հանձնարարությամբ, առաջարկել է էապես բարձրացնել բանակցողների մակարդակը։ Սակայն, ըստ Լավրովի, ուկրաինական կողմը «պարզապես հեռացել է ռադարներից» և աշնանն ասել՝ «Ոչ, մենք դադարեցնում ենք այս բանակցությունները»։
«Մենք պատրաստ ենք վերսկսելու դրանք ցանկացած ժամանակ այն կետից, որտեղ դրանք դադարեցվել են», – հավելել է Լավրովը։

