ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռայթը նշել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցով նավթի և բնական գազի մատակարարումները հասել են նախաճգնաժամային մակարդակի և կարող են նույնիսկ գերազանցել այն։
Նա նաև հավելել է, որ երկու օր առաջ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների օրական ծավալների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով՝ խախտելով ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։ Հունիսի 21-ին իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել էր, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Լիբանանում զինադադար չհաստատվի և չվերացվեն իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։

