Թվային տեխնոլոգիաները հիմնովին փոխել են բանկային համակարգը և հաճախորդների սպասարկումը։ Այսօր բանկը ոչ թե այցելության վայր է, այլ «գործիք» հաճախորդի գրպանում։ Այս միտումների մասին խոսում է Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանը։
Թվային տեխնոլոգիաներն արագորեն փոխել են բանկային ոլորտը։ Հաճախորդները նախընտրում են գործարքներն անել հեռավար, հիմնականում բանկային հավելվածների միջոցով։ Այս միտումը կշարունակի զարգանալ։ Սակայն մասնաճյուղերում կենդանի շփումը և խորհրդատվությունը կմնան արդիական, հատկապես բարդ ֆինանսական գործարքների դեպքում։
Ֆասթ Բանկը համատեղում է այս մոտեցումները։ Ծառայությունների մեծ մասը տեղափոխվում է թվային հարթակներ, բայց միաժամանակ բարձրակարգ խորհրդատվություն և սպասարկում է մատուցվում 39 մասնաճյուղերում՝ Երևանում և մարզերում։
Ֆասթ Բանկը մշտապես հետևում է հաճախորդների վարքագծին՝ հասկանալու նրանց պահանջմունքները։ Եթե նախկինում հաճախորդներն էին հարմարվում բանկերի պրոցեսներին, ապա այսօր բանկերն են փորձում հասկանալ հաճախորդների կարիքները և մատուցել լավագույն փորձառություն։
Ժամանակակից հաճախորդն ակնկալում է ժամանակի խնայողություն, արագություն և պարզություն։ Ապագայում կհաջողի այն բանկը, որն իր ծառայությունները կկառուցի այս սկզբունքների շուրջ։ Ֆասթ Բանկը հենց այդ սկզբունքներն է դնում հիմքում՝ առաջարկելով ժամանակի խնայողություն և պարզ լուծումներ։
Հայաստանի բանկային համակարգը շատ մրցակցային է՝ 17 առևտրային բանկերի առկայությամբ։ Հաջողության համար կարևոր է հստակ տարբերվող ռազմավարություն ունենալ։ Ֆասթ Բանկի առավելություններն են արագությունն ու հասանելիությունը։ Բանկը նպատակ ունի, որ հաճախորդները արագ և հարմար վայրում ստանան անհրաժեշտ ֆինանսական լուծումներ։ Որպես նոր բանկ՝ Ֆասթ Բանկն առաջարկում է նոր մոտեցումներ ու թարմ լուծումներ։ Ֆասթ Բանկի մասնաճյուղերը գործում են 24/7 սկզբունքով՝ դարձնելով ծառայություններն էլ ավելի հասանելի։
Բանկերը հարմարվել են «fintech» ընկերությունների հետ մրցակցությանը, և այս երկու ոլորտները փոխլրացնում են միմյանց։ Կարևոր է «Open banking»-ի զարգացումը, որը հնարավորություն է տալիս ներդնել նորարարական գործիքներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ինտեգրման միջոցով։ «Embodied finance» մոտեցումը հնարավորություն է տալիս բանկերին իրենց ծառայությունները հասանելի դարձնել այլ հարթակներում, և Ֆասթ Բանկն այս ուղղությամբ արդեն հաջող նախագծեր ունի։
Ֆասթ Բանկի տեսլականն է՝ լինել ունիվերսալ և ժամանակակից բանկ, որը համադրում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ հաճախորդներին անհատականացված ֆինանսական գործիքներ առաջարկելու համար։
Առաջիկա տարիներին մանրածախ բանկինգը Հայաստանում կզարգանա՝ կենտրոնանալով անհատականացված և լոյալության վրա հիմնված լուծումների վրա։ Հաճախորդներն ակնկալելու են ոչ թե ստանդարտացված բանկային պրոդուկտներ, այլ իրենց ակնկալիքներին և վարքագծին համապատասխանեցված լուծումներ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

