Նոր հարվածներ Լիբանանին

1 Min Read

Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ռեժիմին, հարվածները Լիբանանին ամբողջությամբ չեն դադարել։

Մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո այսօր Իսրայելը կրկին ակտիվացել է։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող Կֆար Ռեմմանի մոտ իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային։

Նաբատիայի շրջանում նույնպես հաղորդվում է վիրավորների մասին՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարվածների հետևանքով։

Share This Article